ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Ճակատագիր եւ սեր»
Իսկ անպտղությունը Հայաստանում լուրջ խնդիր է։ Բավական է ասել, որ 18-44 տարեկան վերարտադրողական տարիքի բնակչության 18%–ը (գրեթե յուրաքանչյուր 5—րդը) անպտղությամբ է տառապում։ Աշխարհում այս ցուցանիշը 10–15% է կազմում։ Բնականաբար, պատճառները շատ են, եւ նույնը՝ ինչ ամենուր։ Հայերիս համար՝ գումարած երկրաշարժը, պատերազմը, ցուրտ ու մութ տարիները, սթրեսը։ Անպտղության խնդիրներն այսօր ի հայտ են գալիս այն տարիներին նոր–նոր սեռական հասունացում ապրող 10-14 տարեկանների մոտ։ Ցավոք, մեզ մոտ շատ են նաեւ չբերության պատճառ հանդիսացող վարակները, աբորտները։
Իր փորձով համոզվել է, որ մեր երկրում տղամարդիկ անպտղության ավելի շատ խնդիրներ ունեն, քան Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում։ Մասնագետի կարծիքով՝ դա հիմնականում ծխելու, ալկոհոլը չարաշահելու, ոչ ճիշտ սնվելու եւ ոչ առողջ սեքսուալ կյանքի հետեւանք է։
«Հայաստանում անպտղության բարձր մակարդակը ժողովրդագրական կարեւորագույն խնդիր է։ Պտղաբերության ցուցանիշը մեզանում շատ է ցածր՝ 1.36, որը անգամ ազգաբնակչության պարզ վերարտադրություն չի ապահովում։ Բացի անպտղության խնդրից, փոխվել է մարդկանց վերարտադրողական վարքագիծը։ Զույգերը քիչ երեխաներ են ունենում՝ կարեւորելով կարիերան, անհոգ ու հեշտ կյանքը։ Բնակչության աճի ցուցանիշով 229 պետությունների թվում Հայաստանը 205–րդ տեղում է։ Եթե այսպես շարունակվի, ապա 40—45 տարի հետո մեր բնակչությունը կիսով չափ կնվազի»։
Հենց այս մտահոգությունն է Էդուարդ Համբարձումյանին պարտադրել 3 տարի առաջ Հայաստանի վերարտադրողական բժշկության ասոցիացիա ստեղծել։ Եւ որպես ասոցիացիայի նախագահ իր առջեւ խնդիր է դրել նպաստել Հայաստանի վերատադրողականության խնդիրներով զբաղվողների մասնագետական հմտությունների բարձրացմանը։ Ավելի հաճախ մարդիկ ոչ թե այս ոլորտում արդեն կայացած կենտրոններին են դիմում, այլ կանանց կոնսուլտացիաներ, պոլիկլինիկաներ։ Շատ կարեւոր է, որ այդ բժիշկները խնդիրը լավ պատկերացնեն եւ բուժման կարիք ունեցողներին ճիշտ ուղղություն ցույց տան։
Այդ նպատակով ասոցիացիան ՀՀ առողջապահության նախարարության հետ մեթոդական ցուցումներ է մշակել։
«Նաեւ դրսի լավագույն մասնագետների հետ քննարկում ենք այս ոլորտում աշխարհում կատարվող նորությունները։ Միայն կարդալը քիչ է։ Փարիզից նոր եմ վերադարձել։ Գնացել էի ֆրանսիացի աշխարհահռչակ պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանի հետ մեր առաջիկա ծրագիրը մեկ անգամ եւս քննարկելու, նրա առաջիկա այցը նախապատրաստելու նպատակով։ Սեպտեմբերին ասոցիացիան ֆրանսիական կողմի եւ ՀՀ կառավարության հետ համատեղ շատ հետաքրքիր ծրագիր է սկսելու։ Ամերիկայից, Մոսկվայից եւս ճանաչված մասնագետներ կգան»,–ներկայացնում է մասնագետը։
Էդուարդ Համբարձումյանի «Մարդու վերարտադրողական կենտրոնը» գենետիկայի եւ առաջնային առողջության կենտրոնում է գտնվում։ Հիվանդներն այստեղ հորմոնալ եւ գենետիկական հետազոտություն են անցնում։ Անհրաժեշտության դեպքում այստեղ ներարգանդային սերմնավորում է կատարվում։ Կենտրոնում գործում է դոնորական սերմի ծրագիր։
Անպտղության բուժումն ամենուր երկար ժամանակ է պահանջում։ Եվրոպայի եւ ԱՄՆ–ի լավագույն կենտրոններում այն միջինը մինչեւ 2 տարի է տեւում։ Հայաստանում, սակայն, շատերը պատրաստ չեն դրան։ Երբեմն մի քանի այցելությունից հետո արդյունք չտեսնելով, հուսալքվում են կամ, հետեւելով հարեւանի խորհրդին՝ այլ մասնագետի դիմում։
Վերատադրողական ծրագրերն ամենուր իրականացվում են թանկարժեք տեխնոլոգիաներով, նյութերով, հետազոտություններով, դեղամիջոցներով ու մեթոդներով։ Եւ եթե պետությունը կամ բժշկական ապահովագրությունը չի փոխհատուցում, իսկ ընտանիքը գումար չունի, ապա այդ բուժումը գործնականում չի կարող ստանալ։ Հայաստանում այսօր սա գերխնդիր է։
«Այս առումով լուրջ դժվարությունների ենք հանդիպում։ Աշխատում ենք ոսկե միջինը գտնել, որ մի կողմից բուժումը չտուժի, մյուս կողմից՝ մարդիկ հնարավորություն ունենան այդ դեղորայքը գնելու։ Բայց դա ոչ միշտ է հաջողվում։
Հայաստանի վերարտադրողական բժշկության մեր ասոցիացիան ուսումնասիրել եւ հաշվարկներ է կատարել, թե անպտղության խնդիր ունեցող զույգերն այսօր ի՞նչ կարիքներ ունեն։ Պարզել ենք, որ մեր երկրում ամեն տարի մոտ 9 հազար զույգ արտամարմնային բեղմնավորման կարիք ունի։ Սա շատ մեծ թիվ է։ Իսկ նման յուրաքանչյուր փորձը 3—5 հազար դոլար արժե։
Եւս մոտ 20 հազար զույգեր ներարգանդային բեղմնավորման կարիք ունեն։ Այս դեպքում սերմը մշակվում է հատուկ նյութերով ու ձեւերով։ Մեզանում, զարմանալիորեն, շատ քիչ է կիրառվում արդյունավետ եւ համեմատաբար ոչ այնքան թանկ այս մեթոդը։ Ցավալիորեն, որտեղ էլ որ այս մեթոդը կիրառվում է՝ ոչ պատշաճ եղանակով։
Ասոցիացիան իր առջեւ խնդիր է դրել բավական լուրջ ծախսեր պահանջող բուժումը հասանելի դարձնել բոլորի համար։ Դիմել ենք ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուս գործընկերներին։ Բարեբախտաբար, բոլորն էլ աջակցելու ցանկություն են հայտնել՝ թե՛ Ռենե Ֆրիդմանը, թե՛ Կալիֆորնիայի հայ բժիշկների ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ–վերատադրողաբան Վիգեն Սեփիլյանը, թե՛ ռուս գործընկերները։ Արդեն ուրվագծվել է «Անպտղության բուժումը՝ բոլորին հասանելի» ծրագիրը, որը համատեղ կքննարկվի սեպտեմբերյան հավաքի ընթացքում։
Ասոցիացիան այս խնդիրը ներկայացրել է ՀՀ կառավարություն եւ առողջապահության նախարարություն։ Ինչպես եւ սպասվում էր, դրական արձագանք է ստացվել։
«Ուրախալի էր, որ խնդիրը կարեւորեց նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից։ Նա պատրաստակամություն է հայտնել հովանավորել մեր ծրագրին։
Հույս ունենք, որ այս ոլորտի աշխարհահռչակ մասնագետների, ինչպես նաեւ մեր կառավարության եւ Առաջին տիկնոջ աջակցությամբ կկարողանանք ճանապարհներ գտնել Հայաստանում անպտղության բուժումը մատչելի դարձնելու համար»,–ասում է նա։
Այսօր սա շատ երկրների առջեւ ծառացած խնդիր է։ Վերջերս Եվրախորհրդարանը վերարտադրողական բժշկության բարելավմանն ուղղված օրենք ընդունեց։
Էդուարդ Համբարձումյանն առանց ավելորդ համեստության հավաստիացնում է, որ իր կենտրոնում նույն մակարդակի բուժում է կատարվում, ինչ որ Բոստոնի համանման կլինիկայում։ Օգտագործվող բոլոր գործիքները, նյութերը, դեղորայքը ԱՄՆ–ից է բերվում։
«Քանի որ բուժումը երկարատեւ է, հիվանդը պիտի վստահի բժշկին։ Իսկ բժիշկը պիտի հասկանա հիվանդի հոգեբանությունը, ծանոթ լինի նրա ընտանիքում տիրող մթնոլորտին, ֆինանսական հնարավորություններին, որպեսզի կարողանա ռացիոնալ բուժում կատարել։ Բավական ժամանակ ու միջոցներ են անհրաժեշտ հետազոտությունների, իդեալական վիճակի հասցնելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի բարձր արդյունքներ են լինում, երբ լարվածություն չկա բուժվող զույգի ընտանիքում, նրանց ուղեղներում եւ օրգանիզմում։ Որպես կանոն՝ 70 տոկոս դեպքերում արդյունքի հասնում ենք։ Հիվանդ ունենք, որ 15 տարվա չբերությունից հետո 2 տարի համբերատար բուժվելու շնորհիվ հղիացավ ու երեխա ունեցավ։ Շատ են արտասահմանից դիմող մեր հայրենակիցները։ Բժշկագիտությունն այսօր ամենատարբեր խնդիրներ հաղթահարելու անպատկերացնելի հնարավորություններ է ստեղծում»,–ասում է Էդուարդ Համբարձումյանը։
Հայաստանում վերջին 4 տարիների իր գործունեությունը, սակայն, խիստ է գնահատում։
«Դեռ անելիքներ շատ ունենք։ Շատ կարեւոր է Հայաստան ներմուծել Եվրոպայի եւ ԱՄՆ–ի բուժհաստատություններում տիրող գիտական, փոխհամագործակցության քաղաքակիրթ մթնոլորտը։
Մեր հիվանդների լաբորատոր հետազոտությունը գենետիկայի եւ առաջնային առողջության կենտրոնի լաբորատորիաներում են կատարվում։ Այստեղ ոչ միայն ժամանակակից սարքավորումներ են եւ գերազանց նյութերով են աշխատում, այլեւ մշտապես համագործակցում են արտասահմանի հետ, ժամանակին համընթաց գիտական աշխատանքներ են կատարվում, ինչը մեր կենտրոնն այստեղ կազմակերպելու գլխավոր նախապայմանը դարձավ»։
Այցելուները շատանում են՝ կենտրոնը, ծառայություններն ընդլայնելու անհրաժեշտություն առաջացնելով։ Մտահղացումներն ու անելիքները հետաքրիր ու բազմապիսի են։
Իսկ նա վաղուց արդեն իր բոլոր մտահղացումներն իրականություն է դարձնում...
Համբարձումյանն աշխահահռչակ պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանի հետ
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն